Հուլիսի սկզբին Անկարայից մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը փոխարինելու որոշումը կայացվել էր այն տեղեկատվության պատճառով, ըստ որի՝ Իրանի հետ կապված «պրոքսի ուժերը» թիրախավորել էին նախագահական օդանավն ու ԱՄՆ ղեկավարին։ Նման պնդմամբ է հանդես եկել The New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան վարչակազմի պաշտոնյաներն ստացված տեղեկությունը հավաստի են համարել, և ԱՄՆ գաղտնի ծառայությունը Թրամփին հորդորել է Կատարի նվիրած օդանավը փոխարինել հին Air Force One-ով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է հրատարակությունը, ամերիկյան իշխանությունների ունեցած տվյալները չէին մատնանշում, որ «պրոքսի ուժերը» որպես թիրախ ընտրել են կոնկրետ օդանավը։
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել էր, որ Թուրքիայից չի վերադառնա նոր նախագահական օդանավով, քանի որ ցանկանում է այն ցուցադրել Եվրոպայում։
Թրամփը նախագահական նոր օդանավը ներկայացրել էր հունիսի կեսերին։ 2025 թվականին Կատարի թագավորական ընտանիքի կողմից նրան նվիրաբերված ինքնաթիռը փոխարինելու էր եկել Boeing 747-2 ինքնաթիռին, որն օգտագործվում էր ավելի քան 30 տարի։ The Washington Post թերթի գնահատականներով՝ շուրջ 400 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռի վերասարքավորումը՝ երկրի առաջին դեմքին փոխադրող օդանավի բոլոր պահանջներին համապատասխան, պետք է արժենար մոտ 1,5 միլիարդ դոլար։
Թուրքիայում ավտոբուսների մասնակցությամբ երկու վթարի հետևանքով 70 մարդ է տուժել
Թուրքիայի Քըրըքքալե նահանգում և Ստամբուլում ուղևորատար ավտոբուսների մասնակցությամբ երկու խոշոր վթար է տեղի ունեցել, որոնց հետևանքով, ընդհանուր առմամբ, 70 մարդ...





































