Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետիսյանն առաջիկայում կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվել Արտաքին գործերի նախարարություն, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ կառավարությունում քննարկվում է նրա նոր նշանակման հարցը, և համապատասխան հանձնարարական է տրվել ԱԳՆ-ում գտնել այնպիսի հաստիք կամ պաշտոն, որտեղ հնարավոր կլինի օգտագործել նրա փորձը արտաքին տնտեսական ու գործարար կապերի զարգացման ուղղությամբ։ Վերջնական որոշում դեռևս չկա։
Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ Ավետիսյանը Արտաքին հետախուզության ծառայության աշխատակից Արման Բոշյանի կինն է, սակայն թե որքանով է այս հանգամանքը ազդում կադրային քննարկումների վրա, մեկնաբանություն չկա։






































