2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի ավելի շոգ կլիմայական պայմաններում, հայտնել է ՀՀ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
Նշվում է, որ ֆուտբոլի 23-րդ աշխարհի առաջնությանն անբարենպաստ եղանակային պայմանների՝ ամպրոպների և ուժեղ շոգի պատճառով մտցվել էին լրացուցիչ ընդմիջումներ, որոնք հայտնի են որպես «ջրային դադարներ», որպեսզի խաղացողները կարողանան լրացնել հեղուկների պաշարները և նվազեցնել գերտաքացման ռիսկը:
2030 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը կհյուրընկալեն Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան, այն բանից հետո, երբ Արգենտինայում, Պարագվայում և Ուրուգվայում կանցկացվեն երեք բացման խաղեր՝ նշելու առաջին Աշխարհի առաջնության 100-ամյակը։
Ըստ գերատեսչության՝ այս տարի Արևմտյան Եվրոպան գրանցեց ամենատաք հունիսը։ Հուլիսի 8-ին Բարսելոնայի Ֆաբրա աստղադիտարանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 40°C, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է վերջին 100 տարվա ընթացքում: Պորտուգալիայում մայիսին ջերմաստիճանը բարձրացել է 40°C-ից բարձր։
2034 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում, որտեղ ամառային ջերմաստիճանը կարող է հասնել 50°C-ի։
ԱԱ-2026-ը մեկնարկել էր հունիսի 11-ին և ավարտվել հուլիսի 19-ին։ Առաջնությունն անցկացվել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Իսպանիայի հավաքականը եզրափակչում՝ լրացուցիչ ժամանակում, 1:0 հաշվով հաղթելով գործող չեմպիոն Արգենտինային՝ երկրորդ անգամ նվաճել էր Մունդիալի գավաթը։






































