Հայաստանի հրաձգության տղամարդկանց հավաքականն այսօր 2 մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում, հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Ըստ հրապարակման՝ շարժվող թիրախ մրցաձևում Գոռ Խաչատրյանը դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր։ Կիսաեզրափակչում Խաչատրյանը 6։2 հաշվով հաղթել է Մինասյանին, իսկ եզրափակչում նույն հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզիկի նկատմամբ։ Իր հերթին՝ Մինասյանը բրոնզե մեդալի համար պայքարում 11։9 հաշվով հաղթել է Հարավային Կորեայի ներկայացուցչին։
Կանանց թիմից հրաձիգ Աիդա Ազատյանը հուլիսի 21-ին հռչակվել էր աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող՝ շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի աղջիկների պայքարում։ Նույն օրը Հայկ Մինասյանը դարձել էր աշխարհի չեմպիոն տղամարդկանց անհատական պայքարում՝ շարժվող թիրախ, խառը վազք մրցաձևում։
Առաջնությունն անցկացվում է հուլիսի 20-26-ը՝ Տալլինում: Մրցումներին մասնակցում է 17 երկրի շուրջ 80 մարզիկ։






































