Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքում գտնվող հրավառության անօրինական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով India TV-ին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունն այնքան հզոր էր, որ ձայնը լսվել է մինչև 5 կմ հեռավորությունից։ Դեպքի վայրում գրանցվել են մեծ վնասներ։ Փրկարարներն ստիպված էին մարդկանց դուրս բերել փլատակներից։
Իշխանությունները հետաքննություն են սկսել պայթյունի պատճառների և անօրինական գործարանի հանգամանքների վերաբերյալ։





































