Իրանի իշխանությունները կասեցնում են Միացյալ Նահանգների հետ 2026 թվականի հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստանձնած իրենց պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, փոխանցում է Tasnim-ը։
«Մենք նույնպես կասեցնում ենք մեր պարտավորությունները. մենք ներկայումս չենք կատարում դրանք և կենտրոնացած ենք երկրի պաշտպանության վրա», - լրատվական գործակալությունը։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին երկրները հուշագիր էին ստորագրել ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:
ԱՄՆ-ն ու Իրանը հուլիսի 7-ից վերսկսել էին փոխադարձ հարվածները։ Իրանը հուլիսի 12-ին հայտնել էր, որ Հորմուզով անցումը կվերսկսվի միայն իրավիճակի կարգավորումից հետո։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին հուլիսի 14-ին հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցման վճարովի մեխանիզմ է մշակել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել էր հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ թիրախներին, որոնք գտնվում են Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Օմանում։




































