Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար-Խամիր քաղաքի շրջանում հուլիսի 18-ի առավոտյան 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնին։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 06:07-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Պարսից ծոցի շրջանում՝ Քեշմ կղզուց ոչ հեռու, իսկ օջախը տեղակայված է 14 կիլոմետր խորության վրա։
Ստորգետնյա ցնցումների կենտրոնը գտնվել է Բանդար-Խամիրից 32 կիլոմետր, Լաֆտ քաղաքից 41 կիլոմետր, Բանդար-Կոնգից 48 կիլոմետր և նահանգի վարչական կենտրոն Բանդար-Աբբասից մոտ 101 կիլոմետր հեռավորության վրա։
Հրապարակման պահին տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։


































