Հայաստանում հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում ցերեկը կանխատեսվում է 34-36 աստիճան, երեկոյան՝ 27-29 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 24-28 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 30-33 աստիճան:
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 22-27 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 24-28 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 25-28 աստիճանի, հովտային շրջաններում՝ 29-32 աստիճան:
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-27 աստիճան, նախալեռնային՝ 30-35 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 33-36 աստիճան, հովտային շրջաններում՝ 35-37 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 35-37 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 35-38 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-24, նախալեռնային շրջաններում 26-29 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-36 աստիճան։ Արցախում կանխատեսվում 30 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։




































