Մշակույթի, սպորտի, գիտության և հասարակական կազմակերպությունների ավելի քան 100 ներկայացուցիչ հանդես է եկել ի պաշտպանություն «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ պահանջելով անհապաղ դադարեցնել բռնաճնշումները, հայտնել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ հրապարակելով համատեղ հայտարարության տեքստն ու դրան միացած անձանց ցանկը։
Դիմումի հեղինակները պնդում են, որ Ծառուկյանի դեմ «աննախադեպ և անարդար ճնշումներ և ցուցադրական հետապնդումների են իրականացվում», ինչը, նրանց գնահատմամբ, խոսում է երկրում իրավական և բարոյական լուրջ ճգնաժամի մասին։
Նրանք Ծառուկյանի դեմ գործընթացները որակել են «տգեղ ու հակամարդկային»՝ որպես մարդու իրավունքների ու ազատությունների ծանր ոտնահարում։
Հայտարարության հեղինակները նշել են, որ գործող տասնյակ խոշոր ձեռնարկությունների աշխատանքի ընդհատումն ու արտադրական ցիկլի կոպիտ դադարեցումը վնասում են այդ ընկերությունների կենսագործունեությանը, գործազուրկ թողնում հազարավոր աշխատակիցների և լրջորեն հարվածում երկրի գործարար ու ներդրումային վարկանիշին։
Հայտարարությունը ստորագրած անձինք նաև ընդգծել են Ծառուկյանի բազմամյա ավանդը սպորտի, մշակույթի, կրթության, բարեգործության զարգացման, ինչպես նաև եկեղեցաշինության և աշխարհի բոլոր ծայրերում հայապահպանության գործում։
Հայտարարությանը միացածների թվում են՝ Մարտին Վարդազարյանը, Հրանտ Թոխատյանը, Գուրգեն Մելիքյանը, Նորա Արմանին, Հակոբ Ղազանչյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Հովհաննես Իշխանյանը, Աննա Մայիլյանը, Արամ Գևորգյանը, Էմմա Պետրոսյանը, Ռուբեն Մելքոնյանը, Աբրահամ Գասպարյանը, Արտակ Բեգլարյանը, Նժդեհ Իսկանդարյանը, Շուշան Պետրոսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Լևոն Հարությունյանը, Դավիթ Սահակյանցը, Մհեր Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Արմեն Սամվելյանը, Վահագն Մելիքյանը, Մարիամ Չախոյանը, Վիկտոր Մնացականյանը, Ատոմ Մխիթարյանը, Կարո Վարդանյանը, Սամվել Հարոյանը, Արսեն Գրիգորյանը, Ալլա Լևոնյանը, Արթուր Բախտամյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Արմինե Հովհաննիսյանը, Սարգիս Բաղդասարյանը, Արման Նուռը, Գայանե Ներսիսյանը, Արթուր Մեսրոպյանը, Ռուբեն Մխիթարյանը, Սոֆի Մխեյանը, Անաիս Սարդարյանը, Վահե Բեգոյանը, Արթուր Սահակյանը, Ժիրայր Դադասյանը, Անի Ղազարյանը, Հուսիկ Արան, Լիլիթ Բլեյանը, Արթուր Խաչենցը, Հովհաննես Գալստյանը, Տիգրան Ավետիսյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Մելքոնյանը, Սրբուհի Ստամբոլցյանը, Կարապետ Մինասյանը, Մարինե Զաքարյանը, Սաթիկ Ստեփանյանը, Արմեն Գրեյգը, Լիանա Անթառանյանը, Էդուարդ Աբրահամյանը, Մերի Ադամյանը, Ներսիկ Իսպիրյանը, Գայա Արզումանյանը, Ջավահիր Եղիկյանը, Վիկ Դարչինյանը, Իրինա Ծատուրյանը, Տիգրան Նալչաջյանը, Նարինե Մանուկյանը, Արզիկ Մխիթարյանը, Լավրենտ Լալայանը, Հարություն Հակոբկոխյանը, Սոնյա Դիլանյանը, Սյուզաննա Մկրտչյանը, Գայանե Մարգարյանը, Լիլիթ Ծատուրյանը, Դիաննա Գրիգորյանը, Ինա Կարապետյանը, Մանանա Գևորգյանը, Մարինե Գաբրիելյանը, Արծրուն Հարությունյանը, Ռուբեն Հովհաննիսյանը, Անուշիկ Առաքելյանը, Ռանուշ Ավոյանը, Բելլա Բաբախանյանը, Նարե Գևորգյանը, Սարգիս Ավետիսյանը, Արսեն Սաֆարյանը, Սարգիս Եղիազարյանը, Արման Հովհաննիսյանը, Իննա Մխիթարյանը, Աշոտ Աղաբաբյանը, Կարո Շահբազյանը, Մուրադ Մշեցին, Սամվել Գալստյանը, Հովիկ Վարդումյանը, Արտյոմ Խուգոյանը։ Ստորագրահավաքին միացել են նաև Դիվանագետների համահայկական խորհուրդը, Համահայկական հասարակական դաշինքը, «Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ը, «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը, «Այլընտրանքային նախագծեր» խումբը, Եվրոպայի հայկական միությունների ֆորումը և Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան։
Ավելի վաղ Ծառուկյանին իրենց աջակցությունն էին հայտնել նաև ՀՀ բռնցքամարտի և ուժային եռամարտի ֆեդերացիաները։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին 2 ամսով կալանավորել խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով։ Իրավապահները հրապարակել էին Ծառուկյանի ձերբակալման տեսանյութը, որում Ծառուկյանին տապալել էին գետնին։
Հուլիսի 8-ին ԱԺ նախկին պատգամավոր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ու աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանն աջակցություն էին հայտնել Ծառուկյանին։ Ջուլֆալակյանը քննադատել էր նրա նկատմամբ իրականացված գործողությունները՝ դրանք անվանելով «այլանդակություն»։ Ավդալյանն ընդգծել էր, որ «ցանկացած պարագայում պետք է պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը» և, որպես մարդ ու մարզիկ, չի կարող անտարբեր մնալ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։






































