Հայաստանի շրջանների զգալի մասում հուլիսի 9-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին արևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 31-33 աստիճան, երեկոյան՝ 24-26 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 22-27 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 22-26, նախալեռնային շրջաններում՝ 27-30 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 23-27 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 24-27, հովտային շրջաններում՝ 27-30 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 22-25, նախալեռնային շրջաններում՝ 26-31 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 29-32 աստիճան, հովտային շրջաններում՝ 31-34 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 31-34 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 22-25 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 30-34։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 23-26, հովտային շրջաններում՝ 30-34 աստիճան տաքություն։
Արցախում հուլիսի 9-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 25 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 24 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։





































