ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատախազությանն է վերադարձրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք թեկնածուների, այդ թվում՝ Նարեկ Կարապետյանի, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսկացության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող միջնորդությունները։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
Դատախազությունը, մասնավորապես, խնդրել էր համաձայնություն տալ ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին համար Ծառուկյանի, ինչպես նաև Կարապետյանի, «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներ Լևոն Նալբանդյանի, Հայկ Ավագյանի, Մհեր Աղամյանի և Սասուն Բադոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված 106 պատգամավորի թեկնածուի գրանցումը։
ԿԸՀ-ից հայտնել են, որ թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել, որոնք օրենքով սահմանված կարգով վավերացված էին նոտարական կարգով։ Ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել են ընտրական ցուցակի 40-րդ համարից հետո գտնվող թեկնածուները։
Ինքնաբացարկ հայտնած պատգամավորների ցուցակն ամբողջությամբ հասանելի է ԿԸՀ կայքում։



































