Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, հայտնել է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ ամբիոնի վարիչը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառք է ստանալու մեջ։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ (3 դրվագ, կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար), որով նախատեսվում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Նրան կաշառք տված երեք դասախոսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար), ինչի համար սահմանված է պատիժ՝ մինչև 7 տարի ազատազրկմամբ։
ՔԿ-ի վարկածով՝ նա կազմակերպել էր ամբիոնի երկու դասախոսի՝ դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերն այլ դասախոսներին բաշխելու գործընթաց և դրա դիմաց 2025 թվականի հոկտեմբերին որպես կաշառք ստացել տարբեր չափերի գումարներ:
Բացի այդ, ամբիոնի վարիչը համաձայնել էր օգնել ասպիրանտին, որպեսզի վերջինս հանգիստ պաշտպանի ատենախոսությունը։ Դրա դիմաց, ՔԿ-ի տվյալներով, նա ընդունել էր կաշառքի առաջարկը և 2025-ի դեկտեմբերին ասպիրանտից ոսկե զարդ ստացել։
Բագրատ արքեպիսկոպոսը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից (Datalex.am): Հայցով նա պահանջում...


































