Երևան-Սևան ճանապարհի՝ Չարենցավանի հատվածում հունիսի 11-ին կայծակից վնասված կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են, հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ըստ հրապարակման՝ կամրջի վնասված հեծաններն ամբողջությամբ փոխարինվել են նորերով, այս պահին իրականացվում են երթևեկամասի ասֆալտապատման աշխատանքները:
Կամուրջը է փլուզվել էր կայծակից հետո, որի արդյունքում ըստ ներքին գործերի նախարարության տվյալների՝ 3 ավտոմեքենա էր վնասվել։ Ավելի ուշ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, որ մասնագիտական ուսումնասիրությունից հետո կարճ ժամկետում կմեկնարկեն կամրջի հիմնանորոգման աշխատանքները:






































