Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը Փոքր երկրների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է, հայտնել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
Ըստ հրապարակման՝ խմբային փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 63։54 հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին և ապահովել իր տեղը մրցաշարի կիսաեզրափակչում։
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Լիա Կրումյանը, որը հավաքականի հաշվին գրանցել է 25 միավոր, կատարել 7 ռեբաունդ և 5 արդյունավետ փոխանցում, հայտնել են ֆեդերացիայից։
Հայաստանի հավաքականը հունիսի 27-ին կայանալիք կիսաեզրափակչում կհանդիպի Մալթայի հավաքականին։






































