Կայուն խաղաղության ճանապարհին Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատմական ձեռքբերումների դինամիկան պահպանելու անհրաժեշտության կա, հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ Բաքու կատարած այցի արդյունքներով։
Նա X-ի միկրոբլոգում ներկայացրել է քննարկման մանրամասները։
«Մեր քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային զարգացումների, հարաբերությունների, կապի հնարավորությունների և խաղաղ գործընթացի վրա»,- պարզաբանել է Գրոնոն։
ԵՄ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։
ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի կայցելի Հայաստան, գրել է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ-ին։ «Այս քայլի նպատակն է ընդգծել Բրյուսելի աջակցությունը Հայաստանին, որը գտնվում է Ռուսաստանի քաղաքական ճնշման տակ»,-գրել է Reuters-ը։
ԵՄ-ից, ըստ գործակալության, հայտնել են, որ ֆոն դեր Լայենը կայցելի նաև Ադրբեջան։






































