Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վերաբերյալ զրույցը շեղում են դեպի դեմագոգիա, ինչպես նա արեց ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության այսպես կոչված սառեցման դեպքում։
«Ակնհայտ է, որ ՀՀ վարչապետը զրույցը շեղում է դեպի դեմագոգիա, ինչպես նա արեց ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցության այսպես կոչված սառեցման դեպքում»,- հայտարարության մեջ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները համատեղ հայտարարություն էին ընդունել, որում արտահայտեցին իրենց ընդհանուր դիրքորոշումը Հայաստանում ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ ազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև հնարավոր ընտրության հարցում որոշումը պետք է ընդունի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ Նրա խոսքով՝ մինչև Հայաստանը պաշտոնապես չդիմի Եվրամիությանն անդամակցելու կամ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, նման հանրաքվե անցկացնելն անտրամաբանական է։
Կառավարության հունիսի 25-ի նիստում նա նշել էր, որ ԵԱՏՄ ձևաչափում պարզելու է, թե արդյոք Միության որևէ անդամ երկիր կարո՞ղ է միակողմանի որոշումներով սահմանափակումներ կիրառել մյուս անդամների նկատմամբ և ակնկալում է հստակ պատասխան։





































