Հունիսի 27-ին ՀՀ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և տեղ-տեղ կտեղա կարկուտ, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Նա նշել է, որ Սև ծովի շրջաններից Հայաստան է ներթափանցում ցիկլոն։ Նրա ներթափանցումը կսկսվի այսօր՝ հունիսի 26-ի ուշ երեկոյան ժամերից և վաղը՝ հունիսի 27-ին ամբողջ օրվա ընթացքում։
«Ջերմաստիճանը վաղը ցերեկային ժամերին այսօրվա համեմատ երկրի ամբողջ տարածքում կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 28-ից սկսած 5 օր հանրապետության ամբողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էլ որքան նվազել էր, այդքան կբարձրանա»,- նշել է նա։





































