Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո Ադրբեջանում ակտիվացած, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեմային՝ այն որակելով որպես «հայելային արձագանք» Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացների։
Նրա խոսքով՝ հաճախ ուշադրության կենտրոնում է հայտնվում, օրինակ, ԱՄՆ Սենատում այդ թեմայով հնարավոր քննարկումը, սակայն անտեսվում է այն փաստը, որ օրեր առաջ հայկական կազմակերպություններն առաջ են մղել նախաձեռնություններ, որոնք, վարչապետի գնահատմամբ, առնչվում են Ղարաբաղյան շարժման շարունակականության գաղափարին։
Փաշինյանը շեշտել է, որ քանի դեռ Հայաստանում շարունակվում են նմանատիպ խորհրդանիշների և հռետորաբանության կիրառումը, օրինակ՝ Ազգային ժողովում Արցախի դրոշների առկայությունը, նույնատիպ արձագանքներ են լինելու նաև հակառակ կողմից։ Նրա համոզմամբ՝ այս երևույթները փոխկապակցված են և պայմանավորում են միմյանց։
Միևնույն ժամանակ վարչապետը վստահեցրել է, որ նման քննարկումները գործնական նշանակություն չեն ստանալու, քանի դեռ գործող իշխանությունը պահպանում է իր ներկայիս դիրքորոշումը։
Խոսելով արտերկրում գործող հայկական լոբբիստական շրջանակների նախաձեռնությունների մասին՝ Փաշինյանը նշել է, որ Ղարաբաղյան շարժման օրակարգը տարբեր հարթակներում վերակենդանացնելու ցանկացած փորձ անխուսափելիորեն առաջացնելու է համարժեք հակազդեցություն։
Վարչապետի կարծիքով՝ նման նախաձեռնությունները կարող են լրացուցիչ բարդություններ ստեղծել և նոր ռիսկեր առաջացնել Հայաստանի համար։
«Մենք նման փորձերը գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ ու մեր լիազորությունների և օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք՝ դա կասեցնելու համար»,- հայտարարել է նա։
Փաշինյանի խոսքով՝ իշխանությունները նման քայլերը գնահատում են որպես հասարակությանը նոր արկածախնդրության մեջ ներգրավելու փորձ և հայտարարում են, որ իրենց լիազորությունների շրջանակում գործելու են դրանք կանխելու ուղղությամբ։
Վարչապետն անդրադարձել է նաև սպառնալիքներ չի տեսել Ադրբեջանի տարածքով ինտերնետ-թրաֆիկի տարանցման մեջ
Ադրբեջանի տարածքով ինտերնետ-թրաֆիկի տարանցման մեջ սպառնալիքներ չկան և կախվածություն Ադրբեջանից չեն առաջացնում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Տելեկոմ Արմենիայի» և AzerTelecom-ի համաձայնագրին։
«Մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանը պետք ա տարանցիկ ուղի դառնա։ Ինչքան շատ բան անցնի Հայաստանով, այնքան ավելի Հայաստանի տնտեսական, քաղաքական կշիռը և անվտանգության մակարդակը մեծանում է»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանը նաև անդրադարձել է հայկական «Տելեկոմ Արմենիա» և ադրբեջանական «Ազերտելեկոմ» ընկերությունների համամձայնագրին՝ հայտարարելով, որ վտանգներ չի տեսնում։
Համաձայնագիրը, որը նախատեսում է տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ երկու երկրների տարածքներով, ըստ Փաշինյանի, սպառնալիքներ չունի և Ադրբեջանից կախվածություն չի առաջացնում։
«Մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանը պետք է տարանցիկ ուղի դառնա։ Ինչքան շատ բան անցնի Հայաստանով, այնքան Հայաստանի տնտեսական, քաղաքական կշիռը և անվտանգության մակարդակը մեծանում է»,- նշել է Փաշինյանը։
Հունիսի 22-ին Ադրբեջանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն էր կազմակերպվել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին տարիներին պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի ներկայիս տարածքում գտնվող մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Երևանը, «պատմական ադրբեջանական հողեր» են և խոսում է այնտեղ ադրբեջանցիների «վերադարձի իրավունքի» մասին։ Բաքուն այս հարցը ներկայացնում է որպես խաղաղության գործընթացի օրակարգի բաղադրիչ, մինչդեռ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ նման պահանջները տարածքային հավակնություններ են պարունակում և հակասում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությանը։
Ադրբեջանցիների վերաբնակեցման ռիսկերի մասին դեռևս ԱԺ ընտրություններից առաջ բարձրաձայնում էին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ այս օրակարգի առաջմղումը համակարգվում և ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից։
Կարապետյանը նաև նշել էր, որ Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի խլման գործընթացը պատահական չէ, քանի որ այնտեղ նախատեսվում է տեղակայել ադրբեջանական «Երևանի թատրոնը», որի գլխամասը Բաքվում է։






































