Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել կառավարության ղեկավարի պաշտոնից և Լեյբորիստական կուսակցության առաջնորդությունից, հաղորդել է Sky News-ը։
Թեկնածուների առաջադրումը կարող է տևել հուլիսի 9-16-ը։ Եթե ընթացակարգը կայանա, կուսակցության նոր առաջնորդը կորոշվի խորհրդարանական արձակուրդից հետո՝ սեպտեմբերին կայանալիք նոր նստաշրջանի մեկնարկին։
Սթարմերը հայտարարել է, որ արդեն տեղեկացրել է Չարլզ III թագավորին իր որոշման մասին։ Նա կմնա վարչապետի պաշտոնում մինչև Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրության ավարտը՝ իշխանության փոխանցումն ապահովելու համար։
Մայիսին կայացած Անգլիայի մունիցիպալ խորհուրդների, ինչպես նաև Ուելսի և Շոտլանդիայի խորհրդարանների ընտրություններում լեյբորիստների վատ արդյունքներից հետո շատ կուսակիցներ, այդ թվում՝ խորհրդարանի անդամներ, կոչ էին արել Սթարմերին լքել պաշտոնը։
Սթարմերը մի քանի անգամ հայտարարել էր, որ կմնա պաշտոնում։ Հունիսի 21-ին Guardian-ը, հղում անելով կառավարության իր աղբյուրներին, գրել էր, որ վարչապետը, այնուամենայնիվ, որոշել է լքել պաշտոնը։
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են վերջնական համաձայնագրի 60-օրյա ճանապարհային քարտեզին
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Կատարի և...


































