Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 21-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 34-36 աստիճան, երեկոյան՝ 24-26 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 23-28 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-27, նախալեռնային շրջաններում՝ 29-32 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 23-27 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 24-27, հովտային շրջաններում՝ 28-32 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-25, նախալեռնային շրջաններում՝ 28-33 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 32-34 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-36 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 33-36 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 23-26 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 31-35։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 19-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 23-27, հովտային շրջաններում՝ 31-35 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 21-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 25 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 23 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։




































