Ռուսաստանն աշխատում է Ադրբեջանից 11 ՌԴ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ, «Վեդոմոստի»-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ընդգծվել է, որ մեր հայրենակիցների արագ ազատ արձակումը կարևոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման և զարգացման ուղղությամբ»,- նշել է Զախարովան։
Ռուսները ձերբակալվել էին Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսի վերջին։ Ռուսաստանի քաղաքացիները մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբեռխարդախության մեջ։






































