Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 19։17-ին՝ օջախի 10 կմ խորությամբ և 3,1 մագնիտուդ ուժգնությամբ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:





































