«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը երկու ամսով կալանավորվել է։
ՔԿ-ից տեղեկացրել են, որ նա անցնում է ենթադրյալ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առնչությամբ նախաձեռնված վարույթով։ Նրան մեղադրում են Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի ենթադրյալ ընտրակաշառք տալու մեջ։
Եղիազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ (ընտրակաշառք տալը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարով) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ հոդվածների հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարով):
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 17-ին քննել էր դաշինքի պատգամավորի թեկնածուներ Եղիազարյանի և Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանցց ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունները։ Հունիսի 18-ին Ղազինյանին 2 ամսով կալանավորել էին մեկ այլ՝ ենթադրյալ ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Դաշինքում քրհետապնդումները քաղաքական են անվանել։





































