Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հնարավոր է չկարողանա պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ պատճառը Խաչատուրյանի առողջական լուրջ խնդիրներն են։ ԶԼՄ-ն նաև տեղեկացել է, որ իշխանական թիմում արդեն սկսել են քննարկել նախագահի պաշտոնին հավակնողներին։
Ըստ աղբյուրի՝ նրանց թվում են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Թերթը հավելել է, որ 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո նույնպես քննարկվել է Հարությունյանի թեկնածությունը, սակայն թիմակիցներն այդ ժամանակ դեմ էին արտահայտվել։
Գործող նախագահն այդ պաշտոնում ընտրվել է 2022 թվականին՝ 7 տարի ժամկետով։



































