Արցախցի Արմինե Մոսիյանի որդին՝ Արամ Դանիելյանը, ում ներկայութամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մետրոյում մեղադրանքներ էր հնչեցրել արցախցիների հասցեին, Բաթումիում անցկացվող շախմատի աշխարհի առաջնությունում հաղթել է թուրք մրցակցին, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշել է, որ վեճի օրը երեխան պետք է մասնակցեր շախմատի մրցաշարի՝ աշխարհի առաջնության ուղեգրի համար։
Մարտի 22-ին Երևանի մետրոպոլիտենում վիճաբանություն էր տեղի ունեցել Փաշինյանի և Մոսիյանի միջև, երբ Փաշինյանն առաջարկել էր ՀՀ դրոշով պատկեր նվիրել երեխային։ Փոխադարձ արձագանքներից հետո Փաշինյանը բարձր ձայնով և «մատ թափ տալով» էր պատասխանել կնոջը՝ արցախցիներին անվանելով «փախածներ»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չէր հարուցել Փաշինյանի վարքագծի առնչությամբ։





































