Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Սարգսյանի հաղթանակը գրանցվել է Չինաստանի Հոնկոնգ քաղաքում ընթացող 2026 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում։
ՖԻԴԵ-ի աշխարհի թիմային արագ և կայծակնային շախմատի առաջնությունը տեղի է ունենում հունիսի 17-ից 21-ը։ Սա առաջին դեպքն է, երբ Արևելյան Ասիայի երկիրը հյուրընկալում է այս մրցաշարը։ Առաջնությանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 40 թիմ և ավելի քան 300 շախմատիստ, այդ թվում՝ առաջատար գրոսմայստերներ, շախմատիստուհիներ, պատանիներ և սիրողական խաղացողներ։






































