Պաշտոնական Թուրքիան և Ռուսաստանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հարցերը հունիսի 16-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը շատ կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության ապահովման համար»,- РИА новости-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆիդանը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հունիսի 4 -ին հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին և Բաքվին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Նա հավելել էր, որ Մոսկվան զգալի ներուժ է տեսնում 3 + 3 տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Հարավային Կովկասի երկրներին և նրանց պատմական հարևաններին։
2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:






































