Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, հնարավոր է նշանակվի Տավուշի մարզպետ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր մարզային աղբյուրներին։
Նա 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր էր «Իմ քայլը» դաշինքից, որից հետո, ըստ թերթի, Ուկրաինայում զբաղվում էր գործարարությամբ։
Տավուշի ներկայիս մարզպետը վարչապետի ամուսնության քավոր Հայկ Ղալումյանն է, որը «Քաղաքացիահան պայմանագիր» կուսակցության ընտրությունների նախընտրական ցուցակի 49-րդ համարն է։ ՔՊ-ն հունիսի 7-ին անցակցված խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել էր 64 մանդատ։





































