Համայնքային ոստիկանները վրաերթի ենթարկած վարորդին ձերբակալել են և ներկայացնում են Քննչական կոմիտե, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։
Այսօր ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հայտնել էին, որ կուսակցության քարոզարշավն իրականացնողներին վրաերթի էին ենթարկել։ ԲՀԿ-ից հայտնել էին, որ վրաերթի ենթարկողը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցն է։
ՆԳՆ-ից մեկնաբանել էին, որ ժամը 15։40-ի սահմաններում Ներքին Չարբախ 7-րդ փողոցում վիճաբանություն էր տեղի ունեցել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների միջև, մեկ անձ տեղափոխվել էր հիվանդանոց։



































