Այսօր՝ հունիսի 2-ի վաղ առավոտյան, Արմավիրի մարզում ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն խուզարկություններ են սկսել, տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի՝ երկու տասնյակից ավելի հասցեում Քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են իրականացնում։
Չնայած քննչական գործողությունների պատճառների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների բացակայությանը՝ ԶԼՄ-ները հայտնում են, որ խուզարկությունների նպատակը կարող է լինել ապօրինի զենքի և զինամթերքի հայտնաբերումը:




































