ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքին նշանակել է Իրաքի և Սիրիայի հարցերով իր հատուկ դեսպան, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Ուրախ եմ հայտարարել, որ Բարաքը, ով կատարել է բացառիկ աշխատանք, կնշանակվի Սիրիայի և Իրաքի հարցերով նախագահի հատուկ դեսպանորդ, քանի որ մենք առաջ ենք մղում մեր ռազմավարական գործընկերությունը Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ, և մեր հարաբերությունները նրանց հետ շարունակում են ամրապնդվել»,- Truth Social-ում գրել է նա՝ հավելելով, որ Բարաքը կշարունակի մնալ Թուրքիայում ԱՄՆ դեսպան։
Բարաքը 2025 թվականի ապրիլին նշանակվել էր Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան, իսկ մեկ ամիս անց՝ նույն տարվա ընթացքում, Թրամփը նրան նշանակել էր Սիրիայի հարցերով հատուկ դեսպան։





































