Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում, հայտնել են Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից:
Նշվում է, որ մետրոպոլիտենն այս պահին աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։
«Մասնագետներն այս պահին իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ մետրոպոլիտենից տեղեկացրել են, որ առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է։ Նշվում է, որ երթևեկությունը վերականգնված է և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում:
Թարմացված է՝ 17.05.2026 | 17:13





































