• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 08:56
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ՀԿԵ-ից մինչև անվտանգություն․ ի՞նչ ուղերձներ է Մոսկվան փոխանցում Երևանին

Արտաքին քաղաքական, Քաղաքականություն,
12 Մայիս 2026 10:37
ShareShareShare
ՀԿԵ-ից մինչև անվտանգություն․ ի՞նչ ուղերձներ է Մոսկվան փոխանցում Երևանին
telegram

Ռուսաստանը հայտարարել է, որ Հայաստանին է ներկայացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիայի շուրջ բոլոր պարզաբանումները՝ միաժամանակ ընդգծելով, որ Մոսկվան շարունակում է մնալ Հայաստանի անվտանգության և տնտեսության հիմնական հենասյունը։

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիայի թեման մանրամասն քննարկվել է ապրիլի 1-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում։

Կալուգինը նշել է, որ Եվրամիությունը Երևանին չի առաջարկում անվտանգության «շոշափելի այլընտրանք», մինչդեռ ռուսական կողմը տարիներ շարունակ ներդրումներ է իրականացրել հայկական երկաթուղիներում, ապահովել աշխատատեղեր և պահպանել երկրի էներգետիկ ու պարենային անվտանգությունը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը հայկական իշխանություններին պարզաբանել է կոնցեսիայի շուրջ բոլոր մտահոգիչ հարցերը, ինչպես նաև ձեռք է բերվել փոխըմբռնում հետագա աշխատանքի ձևաչափերի վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։

Կալուգինը նշել է, որ Մոսկվայում արձանագրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Երևանը չի պատրաստվում կոնցեսիայի հետ կապված հարցերը քննարկել «Ռուսաստանի թիկունքում»։

Ռուս դիվանագետը նաև մերժել է այն պնդումները, թե ռուսական կառավարման պայմաններում հայկական երկաթուղիները կորցնում են մրցակցային առավելությունները։ Ըստ նրա՝ հակառակը՝ ռուսական մասնակցությունն է հնարավորություն տվել պահպանել և վերականգնել երկաթուղային ցանցը, ինչը կարևոր է Հարավային Կովկասի տրանսպորտային հաղորդուղիների հնարավոր «վերագործարկման» պայմաններում։

Կալուգինի տվյալներով՝ 2008 թվականից ռուսական կողմը հայկական երկաթուղիներում ներդրել է շուրջ 30 մլրդ ռուբլի, ևս մոտ 15 մլրդ ռուբլի վճարվել է Հայաստանի բյուջե։ Նա հստակեցրել է, որ ներդրումների մի մասն ուղղվել է շարժակազմի արդիականացմանը, այդ թվում՝ Երևան-Գյումրի երթուղու նոր գնացքների գործարկմանը։ Նա ընդգծել է, որ ՀԿԵ-ն շարունակում է մնալ Հայաստանի խոշոր գործատուներից մեկը՝ ապահովելով շուրջ 2500 աշխատատեղ։

Հարցազրույցում Կալուգինն անդրադարձել է նաև հայ-ռուսական անվտանգային համագործակցությանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են մի շարք պայմանագրերով, որոնք շարունակում են ապահովել հանրապետության անվտանգությունը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության կարևոր բաղադրիչ, և Հայաստանի կողմից անդամակցության «սառեցումը» չի փոխում պարտավորությունների էությունը։ Կալուգինի խոսքով՝ Եվրամիությունը Երևանին որևէ իրական անվտանգային այլընտրանք չի առաջարկում։

Ռուս դիվանագետը հիշեցրել է նաև 1992 թվականի պայմանագրերը՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պահպանության վերաբերյալ, 1995 թվականի ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագիրը, ինչպես նաև 1997 թվականի բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիրը։

Տնտեսական համագործակցության մասին խոսելիս Կալուգինը նշել է, որ 2025 թվականի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 36% բաժին է ընկել Ռուսաստանին, մինչդեռ Եվրամիության մասնաբաժինը կազմել է մոտ 10%։ Նրա խոսքով՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի 98%-ը և թունդ ալկոհոլային խմիչքների արտահանման 78%-ը մատակարարվում է ռուսական շուկա։

Կալուգինը հավելել է, որ Հայաստանում ռուսական ներդրումների կուտակային ծավալը հասել է 4,2 մլրդ դոլարի։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի էներգետիկ և պարենային անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկը։

Միաժամանակ, ռուս դիվանագետը հայտարարել է, որ Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում «անսասան են», և Արևմուտքը, «չնայած գեղեցիկ խոսքերին», չի կարող փոխարինել Մոսկվային տարածաշրջանում՝ ո՛չ անվտանգության, ո՛չ էլ տնտեսության ոլորտներում։

Փետրվարին Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Երևանին և Մոսկվային բարեկամ երրորդ երկրի հանձնելու հնարավորությունը: Հնարավոր տարբերակների շարքում նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը:

Կարդացեք նաև՝ 

Մոսկովյան բանակցությունների երանգները. Փաշինյան-Պուտին բաց խոսակցությունից մինչև հնարավոր ճնշումներ հայկական բիզնեսի վրա

telegram
Tags: ԵՄԵրևանՀարավկովկասյան երկաթուղիմոսկվա

Հարակից հրապարակումներ

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման ծրագիր, հայտնել...

«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Load More
Xosum
  • Լուրեր

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

Read moreDetails
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ