Ավստրալական լաբորատորիայից 2024 թվականին անհետացել է հանտավիրուսի երկու սրվակ, հայտնել է Mirror-ը։
Ըստ լրատվականի՝ անհետացած սրվակների ընդհանուր թիվը 300-ից ավելին է։
«Հանտավիրուսի սրվակներից բացի, անհետացել են նաև ձիերից մարդկանց փոխանցվող Հենդրա վիրուս պարունակող նմուշներ և կատաղության վիրուսի նմուշների 223 սրվակ»,- մանրամասնել է կայքը։
Ենթադրվում է, որ դրանք կորել են նոր սառնարանային միավոր տեղափոխելիս։ Հետաքննությունից հետո ավստրալական իշխանությունները եզրակացրել են, որ սրվակները, ամենայն հավանականությամբ, ոչնչացվել են, այլ ոչ թե գողացվել կամ կորել։



































