Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը Մոսկվայի Կարմիր հրապարակում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի, հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:
Գերատեսչությունում հավելել են, որ դա կապված է օպերատիվ իրադրության հետ: Նման որոշում կայացվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո առաջին անգամ:
Զորահանդեսը կավարտվի ավիացիայի թռիչքով: Ավիացիոն մասի ընթացքում Կարմիր հրապարակի վրայով կթռչեն ավիախմբերի ինքնաթիռները, իսկ շքերթի ավարտին Սու-25 գրոհայինների օդաչուները երկինքը կնկարեն ռուսական դրոշի գույներով:
Ռուսաստանն այս տարի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին սպասում է արտասահմանյան մի քանի առաջնորդի, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Կրեմլը ժամանակին կներկայացնի, թե որ օտարերկրյա առաջնորդները կմասնակցեն տոնակատարությանը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նաև տեղեկացրել է, որ պետական մի քանի գործիչ ցանկություն է հայտնել ժամանել Մոսկվա՝ Հաղթանակի օրը նշելու համար:





































