ԱՄՆ Հյուսիսային Տեխաս նահանգում տորնադո առաջացրած ամպրոպն առնվազն երկու մարդու կյանք է խլել և տեղահանման պատճառ դարձել, գրել է Associated Press-ը։
Նշվում է, որ տեղահանվել է առնվազն 20 ընտանիք, բազմաթիվ տներ են վնասվել։
Փրկարարները մաքրել են բեկորները՝ վնասված տներին հասնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
«Մուտքը դժվարացել է փակված ճանապարհների և վնասված ենթակառուցվածքների պատճառով, սակայն թիմերը շարունակում են առաջ շարժվել՝ օգնության կարիք ունեցողներին հասնելու համար»,- հայտնել են նահանգային իշխանությունները։






































