Կոլումբիայի շրջանի իշխանությունները Սպիտակ տան մոտակայքում սխալմամբ մի քանի ավստրալական դրոշ են տեղադրել բրիտանականի փոխարեն՝ Կառլ III թագավորի ԱՄՆ կատարելիք այցի նախաշեմին, Reuters-ին հայտնել է շրջանի Տրանսպորտի դեպարտամենտի ներկայացուցիչը։
Բրիտանական միապետին ողջունելու համար նախատեսված ավելի քան 230 դրոշի մեջ կարճ ժամանակով հայտնվել է Ավստրալիայի 15 դրոշ։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ դրանք հասցրել են օպերատիվ կերպով փոխարինել Մեծ Բրիտանիայի դրոշներով։
Կառլ թագավորի այցը Վաշինգտոն նախատեսված է ապրիլի 27-ին։ Այն նվիրված է բրիտանական տիրապետությունից ԱՄՆ անկախության հռչակագրի 250-ամյակին և համարվում է միապետի ամենաաղմկահարույց արտասահմանյան ուղևորությունը։
Reuters-ի հաղորդմամբ՝ այցի նպատակն է վերականգնել երկու դաշնակիցների միջև «հատուկ հարաբերությունները», որոնք Իրանի հետ պատերազմի պատճառով հասել են վերջին 70 տարվա ամենացածր կետին։
Նշվում է, որ սա 2007 թվականից ի վեր իշխող միապետի առաջին այցն է ԱՄՆ, որն իրականացվում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային գործարքի շուրջ բանակցությունների փակուղային վիճակը հաղթահարելու «հմայքի արշավի» շրջանակներում։





































