Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ներկայումս չի պլանավորում հանդիպումներ ամերիկացի բանակցողների հետ Իսլամաբադում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպումներ նախատեսված չեն։ Իրանի դիրքորոշումը (ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման վերաբերյալ-խմբ․) կլինի պակիստանյան կողմից»,- գրել է նա X սոցիալական ցանցում՝ անդրադառնալով Արաղչիի՝ Պակիստան այցին։
Դիվանագետը նշել է, որ Արաղչին իսկապես կքննարկի Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման ուղիները Պակիստանի իշխանությունների հետ։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Արաղչին կարող է առաջիկա օրերին հանդիպել Պակիստանում ամերիկացի բանակցողներ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ։




































