Ապրիլի 24-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 06։37-ին։ Պարզվել է, որ Porshe մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան երկաթյա արգելապատնեշին, որը մխրճվել է ավտոմեքենայի մեջ․ վարորդը տեղում մահացել է։
Նշվում է, որ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մետաղյա արգելապատնեշի կառուցատարրերը մասնատել և հեռացրել են ավտոմեքենայից։






































