Հայաստանի երիտասարդական հավաքականի 8 մարզիկ Սերբիայում ընթացող սամբոյի պատանիների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունում 2 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Մարզական սամբոյի տղաների 58 և 71 կգ քաշային կարգերում Ալեքս Խաչատրյանը և Մհեր Օհանյանը հաղթել են ադրբեջանցի մարզիկների ու դարձել սամբոյի երիտասարդների առաջնության չեմպիոններ։ Բրոնզե մեդալի է արժանացել մարզական սամբոյի 88 կգ քաշային կարգում հանդես եկող Սեյրան Սարուխանյանը։
Աղջիկների 72 կգ քաշային կարգում Սյուզաննա Մանուկյանը պարտվել է բելառուս մարզուհուն և արժանացել արծաթե մեդալի։
Մարտական սամբոյի եզրափակիչ հասած ՀՀ 3 մարզիկներն էլ պարտվել են Ռուսաստանի ներկայացուցիչներին ու դարձել փոխչեմպիոններ․ նրանք են՝ Միքայել Թումասյանը (64 կգ), Վադիս Համբարձումյանը (79 կգ) և Արեն Հարությունյանը (98 կգ)։
Հայաստանի պատանանիերն այս առաջնությունում նվաճել են 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։





































