Անկարայում ուսումնավարժական թռիչքի ժամանակ կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող CH-47 ռազմական ուղղաթիռ։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ ուղղաթիռը կործանվել է Անկարայի Թեմելի շրջանում։ Նախարարությունը շեշտել է, որ միջադեպի հետևանքով անձնակազմի անդամներ չեն տուժել։
«Վթարի ճշգրիտ պատճառը կպարզվի մանրամասն հետաքննությունից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ տեխնիկական զննում անցկացնելու և միջադեպի հանգամանքները պարզելու համար դեպքի վայր են ուղարկվել մասնագետներ։




































