Հայաստանի և Ղազախստանի միջև ապրիլի 20-ից գործարկվել են Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը, հայտնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Թռիչքներն իրականացնում է հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը։ Ըստ օդանավակայանի տրամադրած տեղեկատվության՝ չվերթերը կլինեն կանոնավոր բնույթի։
Ղազախստանի մայրաքաղաքից թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի։
Ապրիլի 16-ին հայտնի էր դարձել, որ «Շիրակ Ավիա» մենարկում է Երևանից Տաշքենդ ուղիղ ավիահաղորդակցություն։





































