Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմինը չի արձանագրել, Armenia Today-ին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։
«Արձագանքելով մամուլում տարածված տեղեկատվությանը՝ հայտնում ենք, որ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների` Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,- նշել է նա։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել էին, որ առաջին անգամ երկիրն ապրանքներ է ներմուծել Հայաստանից։
2025 թվականի նոյեմբերին ռուսական ցորենով բեռնված գնացք էր ժամանել Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին. Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը 1-2 ամսից կարող է ապրանքներ արտահանել Ադրբեջան։






































