Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին, Armenia Today-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Նա նշել է, որ 8-ամյա աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Նրանց մոր՝ 28-ամյա կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է։ Բոլորն էլ վերակենդանացման բաժանմունքում են:
Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել էր 11 քաղաքացի, մահացել՝ 6-ը։ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ ավտովթարի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:





































