Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան, հարձակվողներից մեկն սպանվել է, ևս երկուսը՝ վնասվածքներով ձերբակալվել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլի խոսքով՝ հարձակվողները երեքն էին, նրանք դեպքի վայր էին ժամանել ավտոմեքենայով՝ ինքնաձիգներով ու ատրճանակներով։ Նա նաև չի բացառել սադրանքի վարկածը՝ հաշվի առնելով տարածքում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտները։
Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է, որ հրաձգության պահին հյուպատոսարանի շենքում դիվանագիտական անձնակազմ չկար։ Նահանգապետը նշել է, որ հյուպատոսարանը չի գործել ավելի քան երկուսուկես տարի։





































