Կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերն ընդգծել են երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններով արձանագրված առաջընթացը։
Աշխատանքային խմբի անդամները մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերի` ներառյալ տնտեսական համագործակցության, էներգետիկայի, կրիտիկական և նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։





























