Մոսկվայում բողոքի ակցիա է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ՝ Ռուսաստան կատարած նրա այցի ֆոնին: Ավելի վաղ համացանցում հայտնվել էր Փաշինյանի՝ հյուրանոցում կայացած հանդիպման տեսանյութը, որտեղ հայրենակիցներից մեկը նրան «դավաճան» էր անվանել:
Հայաստանի դեսպանատան մոտ ցուցարարները պաստառներ են պահել՝ ի պաշտպանություն եկեղեցու և ժողովրդի միասնության, ինչպես նաև «ձեռքդ հեռու Հայ Առաքելական եկեղեցուց և Էջմիածնից» կոչերով: Նրանք պահանջել են դադարեցնել միջամտությունը եկեղեցու ներքին գործերին և հայտարարել, որ երկրի իշխանությունները գործում են ի վնաս երկրի շահերի և «ոչնչացնում են Հայաստանը»:

Հանրահավաքի ժամանակ մասնակիցներն այրել են վարչապետի դիմանկարը, հետևում է Shot տելեգրամյան ալիքի հրապարակած կադրերից:

Ցուցարարները հայտարարել են, որ Փաշինյանը Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբնական օրերին պատշաճ աջակցություն չի ցուցաբերել Իրանին և միայն դեղորայք է ուղարկել Թեհրան՝ որպես մարդասիրական օգնություն։
Սա Հայաստանի վարչապետի 32-րդ այցն է Ռուսաստան։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և բանակցություններ «դեմ առ դեմ» ձևաչափով:




































