• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Հունիս 2026 12:58
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Շուրջ 900 բողոք, 32 մահ, ինքնավնասման 71 դեպք․ ՄԻՊ-ի 2025-ի հաղորդումը՝ ԶՈւ խնդիրների մասին

Զինված ուժեր,
27 Մարտ 2026 12:29
ShareShareShare
Շուրջ 900 բողոք, 32 մահ, ինքնավնասման 71 դեպք․ ՄԻՊ-ի 2025-ի հաղորդումը՝ ԶՈւ խնդիրների մասին
telegram

2025 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ՀՀ ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքների պաշտպանության վերաբերյալ շուրջ 900 բողոք է ստացել, որոնցից երկուսը վերաբերել են ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին, տեղեկանում ենք ՄԻՊ տարեկան հաղորդումից։

Պաշտպանության նախարարության տրամադրած տվյալները հիմք ընդունելով՝ ՄԻՊ-ը հայտնել է, որ 2025-ին, փաստացի, ՀՀ ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում գրանցվել է մահվան 32 դեպք, որոնցից 8-ն արձանագրվել է ծառայության հետ կապված, իսկ 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում։ ՊՆ տրամադրած տվյալներով՝ 2025-ի ընթացքում ԶՈւ-ում արձանագրվել է ինքնասպանության փորձի 4 և ինքնավնասման 71 դեպք: ԱԱԾ-ից ստացված տեղեկատվությամբ՝ սահմանապահ զորքերում գրանցվել է ինքնավնասման 5 դեպք։

ՄԻՊ հաղորդման մեջ հավելել են, որ ստացված 900 բողոքի 7%-ը (63 բողոք) վերաբերում է զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի և բռնության դեպքերի արգելքին, ինչպես նաև՝ կարգապահության ապահովման գործընթացի հետ կապված խնդիրներին։

Նշվում է, որ 2025-ին բողոքներից մեկով ստացվել է տեղեկություն ռազմական ոստիկանության ծառայողների կողմից զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և այլ դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթադրյալ դեպքի վերաբերյալ։ Այդ դեպքով, ՄԻՊ-ի փոխանցմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։ ՄԻՊ-ում բողոքներ են ստացվել նաև ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնության սպառնալիքի վերաբերյալ, որոնց առնչությամբ նույնպես իրականացվել են քննարկման ընթացակարգեր։

ՄԻՊ-ը մտահոգիչ է գնահատել բանակում խոշտանգումների, բռնի գործողությունների և վատ վերաբերմունքի դեպքերը՝ արձանագրելով, որ թեև իրավասու մարմինների կողմից ձեռնարկվում են քայլեր, սակայն կատարված աշխատանքները դեռևս բավարար չեն ԶՈւ-ում կյանքի իրավունքի և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի արգելքի լիարժեք ապահովման տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, հղում անելով ՊՆ-ի տվյալներին, ՄԻՊ հաղորդման մեջ ընդգծել են, որ 2025-ի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք զորամասեր համալրվել են հոգեբանի չորս հաստիքով։

«Համապատասխան զորամասերում 2025-ին հոգեբանների նշանակումից հետո արձանագրվել է մահվան ելքով դեպքերի շուրջ 66% նվազում: Միաժամանակ, շուրջ 40%-ով նվազել են նաև ինքնավնասումներն ու ինքնախեղման դեպքերը»,- ասված է հաղորդման մեջ։

2025-ին ՄԻՊ-ի իրականացրած մշտադիտարկումները և ստացված բողոքների ուսումնասիրությունը նաև ցույց են տվել, որ զինծառայողների առողջության պահպանման, կեցության պայմանների և ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները շարունակում են մնալ համակարգային։ Այս համատեքստում նշվում է, որ վերոնշյալ 900 բողոքից 144-ը վերաբերել է զինծառայողների առողջության պահպանման իրավունքին, իսկ մի շարք դիմումներ և ահազանգեր առնչվել են նաև կենցաղային, սանիտարահիգիենիկ և ենթակառուցվածքային պայմաններին։

Ըստ ՄԻՊ-ի հաղորդման՝ արձանագրված խնդիրները հիմնականում կապված են բուժօգնության կազմակերպման, պլանային վիրահատությունների ձգձգման, բուժման ժամկետների սահմանափակման, ինչպես նաև զորամասերում ջրամատակարարման խափանումների, շինությունների խոնավության, կոմունալ համակարգերի մաշվածության և բուժկետերի անբավարար վիճակի հետ։ Միաժամանակ, արձանագրվել է, որ սննդի կազմակերպման որակը բարելավվել է, սակայն սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ անհրաժեշտ է շարունակական վերահսկողություն։

«Մշտադիտարկումները ցույց են տվել, որ առանձին զորամասերում պահպանվում են ենթակառուցվածքային խնդիրներ, այդ թվում՝ կացարանների վատթար տեխնիկական վիճակ, խոնավություն, սանիտարական հանգույցների անբավարար պայմաններ, ջրամատակարարման խափանումներ և բուժկետերի ոչ պատշաճ հագեցվածություն, ինչը կարող է խոչընդոտել բժշկական օգնության արդյունավետ կազմակերպմանը»,- ասված է ՄԻՊ հաղորդման մեջ։

ՄԻՊ-ի գնահատմամբ՝ զինծառայողների արժանապատիվ կեցության, առողջության պահպանման և անվտանգ ծառայության ապահովումը պահանջում է ենթակառուցվածքների շարունակական արդիականացում, բուժկետերի և կացարանների վերանորոգում, ինչպես նաև կենսապահովման նվազագույն պայմանների ապահովում բոլոր զորամասերում։

Արձանագրված խնդիրների համակարգային լուծման նպատակով ՄԻՊ-ը կարևոր է համարել բարելավել զորամասերի բուժկետերի շենքային և նյութատեխնիկական պայմանները, ներդնել ինքնավար ջրամատակարարման համակարգեր, իրականացնել անբավարար վիճակում գտնվող կացարանների փուլային հիմնանորոգում և ապահովել սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ, այդ թվում՝ կին զինծառայողների համար առանձնացված պայմանների ստեղծմամբ։

«Միաժամանակ, անհրաժեշտ է ներդնել գործուն կառուցակարգեր, որոնք թույլ կտան ծառայության ընթացքում առողջական խնդիր ձեռք բերած անձանց զորացրվելուց հետո ստանալ անվճար բժշկական օգնություն, օրենսդրորեն ամրագրել ծառայության հետ կապված վնասվածք կամ հիվանդություն ունեցող նախկին զինծառայողների անվճար հիվանդանոցային սպասարկման իրավունքը՝ անկախ հաշմանդամության կարգավիճակից, ինչպես նաև երաշխավորել նախկին պայմանագրային զինծառայողների անվճար բուժօգնության իրավունքը ծառայության ընթացքում ձեռք բերված առողջական խնդիրների մասով»,- հավելել է ՄԻՊ-ը։

2026-ի հունվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ 2025-ին մահացել/զոհվել է 30 զինծառայող։

ՄԻՊ տարեկան հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Կարդացեք նաև՝

Պապիկյանը խոսել է սահմանային իրավիճակի, բանակում միջադեպերի նվազման և զենքի ձեռքբերման մասին

telegram
Tags: ԶՈւՄԻՊտարեկան

Հարակից հրապարակումներ

Վեդիում մանկապղծության գործի ֆոնին պաշտոնանկություններ են տեղի ունեցել

Զինծառայողի մահվան առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել

02 Հունիս 2026 12:55

Քննչական կոմիտեն զինծառայող Արամայիս Գևորգյանի մահվան առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնել։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ վարույթը նախաձեռնվել...

Ծառայակցին ինքնասպանության հասցնելու և բռնություն գործադրելու համար գումարտակի հրամանատարի նկատմամբ քրգործ է հարուցվել․ ՔԿ

Հայտնաբերվել է զինծառայող Արամայիս Գևորգյանի դին․ ՊՆ

02 Հունիս 2026 11:59

Հունիսի 2-ին հայտնաբերվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին, հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՊՆ-ից...

Ընտրություններին ընդառաջ՝ ԶՈւ-ում ցուցակագրում են զինծառայողներին. ԶԼՄ

ԶՈւ-ում ավելի քան 200 զինվորական քաղաքական պատճառով ազատվել է աշխատանքից. ԶԼՄ

02 Հունիս 2026 10:06

Զինված ուժերում վերջին ամիսներին ոչ իշխանական քաղաքական հայացքների համար ավելի քան 200 զինվորական է ազատվել աշխատանքից, գրել է «Հրապարակ» օրաթերթը։...

Սամվել Կարապետյանի օգնությունը ԶՈւ-ին բազմակողմանի է, անձամբ եմ բանակցել․ Տոնոյան

Սամվել Կարապետյանի օգնությունը ԶՈւ-ին բազմակողմանի է, անձամբ եմ բանակցել․ Տոնոյան

01 Հունիս 2026 18:01

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերին էական...

Военнослужащие после 20 лет службы смогут получить жильё за счёт госбюджета

Արցախցի հաշմանդամ զինվորականից պահանջել են վերադարձնել բնակարանը. ԶԼՄ

30 Մայիս 2026 12:15

Հայաստանի իշխանությունները՝ Արցախի նախկին զինվորականների դեմ հարուցված գործերի կամ արցախցի զինվորականներից բնակարանների առգրավման գործընթացի շրջանակներում, պահանջել են վերադարձնել Պաշտպանության նախարարության...

Զորահանդեսին ցուցադրվել է շուրջ 7 երկրի սպառազինություն․ Փաշինյան

Զորահանդեսին ցուցադրվել է շուրջ 7 երկրի սպառազինություն․ Փաշինյան

28 Մայիս 2026 16:05

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ շքերթին մասնակցում են շուրջ յոթ երկրի արտադրության սպառազինություն...

Load More
Xosum
  • Լուրեր
Վեդիում մանկապղծության գործի ֆոնին պաշտոնանկություններ են տեղի ունեցել

Զինծառայողի մահվան առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել

02 Հունիս 2026 12:55
Դատախազությունն «Արարատցեմենտին» առնչվող նոր հաղորդում է ներկայացրել ՀԿԿ

Դատախազությունն «Արարատցեմենտին» առնչվող նոր հաղորդում է ներկայացրել ՀԿԿ

02 Հունիս 2026 12:39
Ծառայակցին ինքնասպանության հասցնելու և բռնություն գործադրելու համար գումարտակի հրամանատարի նկատմամբ քրգործ է հարուցվել․ ՔԿ

Հայտնաբերվել է զինծառայող Արամայիս Գևորգյանի դին․ ՊՆ

02 Հունիս 2026 11:59
Փոխադարձ հարվածներ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ բանակցությունների ֆոնին

Հակամարտության սկզբից Իրանը վնասել է ԱՄՆ 20 ռազմաբազա

02 Հունիս 2026 11:55
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի ափերին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

02 Հունիս 2026 11:12
Բնակարանը տակնուվրա են արել․ փաստաբանը՝ արցախցիներին խուզարկելու մասին

Բնակարանը տակնուվրա են արել․ փաստաբանը՝ արցախցիներին խուզարկելու մասին

02 Հունիս 2026 11:03
Իրավապահները խուզարկում են Արմավիրի ավելի քան 20 հասցե

Իրավապահները խուզարկում են Արմավիրի ավելի քան 20 հասցե

02 Հունիս 2026 10:32
Հետընտրական փուլի համար իշխանությունը քրվարույթներ է պատրաստում․ ԶԼՄ

Հետընտրական փուլի համար իշխանությունը քրվարույթներ է պատրաստում․ ԶԼՄ

02 Հունիս 2026 10:18
Ընտրություններին ընդառաջ՝ ԶՈւ-ում ցուցակագրում են զինծառայողներին. ԶԼՄ

ԶՈւ-ում ավելի քան 200 զինվորական քաղաքական պատճառով ազատվել է աշխատանքից. ԶԼՄ

02 Հունիս 2026 10:06
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 2-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

02 Հունիս 2026 08:23
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 2-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

02 Հունիս 2026 08:20

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 2-ին

02 Հունիս 2026 07:38
Առինջի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ ՀՀ ՆԳՆ

Փրկարարները մարել են Կապանի արագ սննդի տաղավարում բռնկված հրդեհը

02 Հունիս 2026 00:52
Կարապետյանը հայտնել է մարզերում մշակութային կյանքի զարգացման ծրագրի մասին

Տավուշը կդարձնենք տուրիզմի կենտրոն և կես մլրդ կուղղենք մարզերի զարգացմանը. Կարապետյան

02 Հունիս 2026 00:33
Թրամփը բացառել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը մինչև գործարքի կնքում

Թրամփը հայտնել է Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի համաձայնագրի մասին

02 Հունիս 2026 00:11
Մեր երեխաները չպետք է տեսնեն այն, ինչ մենք տեսանք․ Կարապետյան

Մեր երեխաները չպետք է տեսնեն այն, ինչ մենք տեսանք․ Կարապետյան

01 Հունիս 2026 23:08
СК сообщил о подозреваемом по делу о подготовке убийства Пашиняна

Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով անձի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել

01 Հունիս 2026 22:20
ՌԴ-ն հունիսի 2-ից կսահմանափակի ՀՀ-ից բալի, ծիրանի և խաղողի ներմուծումը

ՌԴ-ն հունիսի 2-ից կսահմանափակի ՀՀ-ից բալի, ծիրանի և խաղողի ներմուծումը

01 Հունիս 2026 20:57
Суд отклонил жалобу адвокатов на арест Вазгена Сагателяна

Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ

01 Հունիս 2026 19:26
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3433-ի

01 Հունիս 2026 19:21
«Բրեվիս»-ը վիճարկել է IRI-ի նախընտրական հարցման ցուցանիշների հավաստիությունը

«Բրեվիս»-ը վիճարկել է IRI-ի նախընտրական հարցման ցուցանիշների հավաստիությունը

01 Հունիս 2026 18:37

ԵԱՏՄ երկրները պետք է մինչև դեկտեմբեր Հայաստանի հարցով որոշում կայացնեն. Պեսկով

01 Հունիս 2026 18:18
ԱՄՆ-ն և Իրանը երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության են եկել

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացը. ԶԼՄ

01 Հունիս 2026 18:11
Սամվել Կարապետյանի օգնությունը ԶՈւ-ին բազմակողմանի է, անձամբ եմ բանակցել․ Տոնոյան

Սամվել Կարապետյանի օգնությունը ԶՈւ-ին բազմակողմանի է, անձամբ եմ բանակցել․ Տոնոյան

01 Հունիս 2026 18:01
Թրամփը որոշել է շարունակել ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին

Թրամփը որոշել է շարունակել ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին

01 Հունիս 2026 17:10
Վեդիում մանկապղծության գործի ֆոնին պաշտոնանկություններ են տեղի ունեցել

Հոխիկյանի և ենթադրյալ ՔՊ ներկայացուցիչների միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ

01 Հունիս 2026 16:40
ՔՊ-ի քարոզարշավը Երևանում (ուղիղ)

ՔՊ-ի քարոզարշավը Երևանում (ուղիղ)

01 Հունիս 2026 16:21
Ջանես Նազարյանը լավագույն ըմբիշ է ճանաչվել

Ջանես Նազարյանը լավագույն ըմբիշ է ճանաչվել

01 Հունիս 2026 16:13

Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

01 Հունիս 2026 16:00
Ընդդիմադիր բլոգերի մեքենան հրկիզելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Ընդդիմադիր բլոգերի մեքենան հրկիզելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

01 Հունիս 2026 15:43
Վեդիում մանկապղծության գործի ֆոնին պաշտոնանկություններ են տեղի ունեցել
Զինված ուժեր

Զինծառայողի մահվան առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել

02 Հունիս 2026 12:55

Քննչական կոմիտեն զինծառայող Արամայիս Գևորգյանի մահվան առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնել։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ վարույթը նախաձեռնվել...

Read moreDetails
Դատախազությունն «Արարատցեմենտին» առնչվող նոր հաղորդում է ներկայացրել ՀԿԿ
Իրավունք

Դատախազությունն «Արարատցեմենտին» առնչվող նոր հաղորդում է ներկայացրել ՀԿԿ

02 Հունիս 2026 12:39

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արարատցեմենտը» վերահսկողության տակ վերցնելու հայտարարությունների ֆոնին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է ընկերությունում հայտնաբերած ենթադրյալ խախտումների երկրորդ դրվագի,...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ