• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 17:51
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Շուրջ 900 բողոք, 32 մահ, ինքնավնասման 71 դեպք․ ՄԻՊ-ի 2025-ի հաղորդումը՝ ԶՈւ խնդիրների մասին

Զինված ուժեր,
27 Մարտ 2026 12:29
ShareShareShare
Շուրջ 900 բողոք, 32 մահ, ինքնավնասման 71 դեպք․ ՄԻՊ-ի 2025-ի հաղորդումը՝ ԶՈւ խնդիրների մասին
telegram

2025 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ՀՀ ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքների պաշտպանության վերաբերյալ շուրջ 900 բողոք է ստացել, որոնցից երկուսը վերաբերել են ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին, տեղեկանում ենք ՄԻՊ տարեկան հաղորդումից։

Պաշտպանության նախարարության տրամադրած տվյալները հիմք ընդունելով՝ ՄԻՊ-ը հայտնել է, որ 2025-ին, փաստացի, ՀՀ ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում գրանցվել է մահվան 32 դեպք, որոնցից 8-ն արձանագրվել է ծառայության հետ կապված, իսկ 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում։ ՊՆ տրամադրած տվյալներով՝ 2025-ի ընթացքում ԶՈւ-ում արձանագրվել է ինքնասպանության փորձի 4 և ինքնավնասման 71 դեպք: ԱԱԾ-ից ստացված տեղեկատվությամբ՝ սահմանապահ զորքերում գրանցվել է ինքնավնասման 5 դեպք։

ՄԻՊ հաղորդման մեջ հավելել են, որ ստացված 900 բողոքի 7%-ը (63 բողոք) վերաբերում է զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի և բռնության դեպքերի արգելքին, ինչպես նաև՝ կարգապահության ապահովման գործընթացի հետ կապված խնդիրներին։

Նշվում է, որ 2025-ին բողոքներից մեկով ստացվել է տեղեկություն ռազմական ոստիկանության ծառայողների կողմից զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և այլ դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթադրյալ դեպքի վերաբերյալ։ Այդ դեպքով, ՄԻՊ-ի փոխանցմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։ ՄԻՊ-ում բողոքներ են ստացվել նաև ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնության սպառնալիքի վերաբերյալ, որոնց առնչությամբ նույնպես իրականացվել են քննարկման ընթացակարգեր։

ՄԻՊ-ը մտահոգիչ է գնահատել բանակում խոշտանգումների, բռնի գործողությունների և վատ վերաբերմունքի դեպքերը՝ արձանագրելով, որ թեև իրավասու մարմինների կողմից ձեռնարկվում են քայլեր, սակայն կատարված աշխատանքները դեռևս բավարար չեն ԶՈւ-ում կյանքի իրավունքի և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի արգելքի լիարժեք ապահովման տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, հղում անելով ՊՆ-ի տվյալներին, ՄԻՊ հաղորդման մեջ ընդգծել են, որ 2025-ի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք զորամասեր համալրվել են հոգեբանի չորս հաստիքով։

«Համապատասխան զորամասերում 2025-ին հոգեբանների նշանակումից հետո արձանագրվել է մահվան ելքով դեպքերի շուրջ 66% նվազում: Միաժամանակ, շուրջ 40%-ով նվազել են նաև ինքնավնասումներն ու ինքնախեղման դեպքերը»,- ասված է հաղորդման մեջ։

2025-ին ՄԻՊ-ի իրականացրած մշտադիտարկումները և ստացված բողոքների ուսումնասիրությունը նաև ցույց են տվել, որ զինծառայողների առողջության պահպանման, կեցության պայմանների և ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները շարունակում են մնալ համակարգային։ Այս համատեքստում նշվում է, որ վերոնշյալ 900 բողոքից 144-ը վերաբերել է զինծառայողների առողջության պահպանման իրավունքին, իսկ մի շարք դիմումներ և ահազանգեր առնչվել են նաև կենցաղային, սանիտարահիգիենիկ և ենթակառուցվածքային պայմաններին։

Ըստ ՄԻՊ-ի հաղորդման՝ արձանագրված խնդիրները հիմնականում կապված են բուժօգնության կազմակերպման, պլանային վիրահատությունների ձգձգման, բուժման ժամկետների սահմանափակման, ինչպես նաև զորամասերում ջրամատակարարման խափանումների, շինությունների խոնավության, կոմունալ համակարգերի մաշվածության և բուժկետերի անբավարար վիճակի հետ։ Միաժամանակ, արձանագրվել է, որ սննդի կազմակերպման որակը բարելավվել է, սակայն սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ անհրաժեշտ է շարունակական վերահսկողություն։

«Մշտադիտարկումները ցույց են տվել, որ առանձին զորամասերում պահպանվում են ենթակառուցվածքային խնդիրներ, այդ թվում՝ կացարանների վատթար տեխնիկական վիճակ, խոնավություն, սանիտարական հանգույցների անբավարար պայմաններ, ջրամատակարարման խափանումներ և բուժկետերի ոչ պատշաճ հագեցվածություն, ինչը կարող է խոչընդոտել բժշկական օգնության արդյունավետ կազմակերպմանը»,- ասված է ՄԻՊ հաղորդման մեջ։

ՄԻՊ-ի գնահատմամբ՝ զինծառայողների արժանապատիվ կեցության, առողջության պահպանման և անվտանգ ծառայության ապահովումը պահանջում է ենթակառուցվածքների շարունակական արդիականացում, բուժկետերի և կացարանների վերանորոգում, ինչպես նաև կենսապահովման նվազագույն պայմանների ապահովում բոլոր զորամասերում։

Արձանագրված խնդիրների համակարգային լուծման նպատակով ՄԻՊ-ը կարևոր է համարել բարելավել զորամասերի բուժկետերի շենքային և նյութատեխնիկական պայմանները, ներդնել ինքնավար ջրամատակարարման համակարգեր, իրականացնել անբավարար վիճակում գտնվող կացարանների փուլային հիմնանորոգում և ապահովել սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ, այդ թվում՝ կին զինծառայողների համար առանձնացված պայմանների ստեղծմամբ։

«Միաժամանակ, անհրաժեշտ է ներդնել գործուն կառուցակարգեր, որոնք թույլ կտան ծառայության ընթացքում առողջական խնդիր ձեռք բերած անձանց զորացրվելուց հետո ստանալ անվճար բժշկական օգնություն, օրենսդրորեն ամրագրել ծառայության հետ կապված վնասվածք կամ հիվանդություն ունեցող նախկին զինծառայողների անվճար հիվանդանոցային սպասարկման իրավունքը՝ անկախ հաշմանդամության կարգավիճակից, ինչպես նաև երաշխավորել նախկին պայմանագրային զինծառայողների անվճար բուժօգնության իրավունքը ծառայության ընթացքում ձեռք բերված առողջական խնդիրների մասով»,- հավելել է ՄԻՊ-ը։

2026-ի հունվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ 2025-ին մահացել/զոհվել է 30 զինծառայող։

ՄԻՊ տարեկան հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Կարդացեք նաև՝

Պապիկյանը խոսել է սահմանային իրավիճակի, բանակում միջադեպերի նվազման և զենքի ձեռքբերման մասին

telegram
Tags: ԶՈւՄԻՊտարեկան

Հարակից հրապարակումներ

Էդիկ Մալոյանը ձերբակալվել է. «Ուժեղ Հայաստան»-ը դա կապել է քաղաքական հայացքների հետ

Գնդապետ Մալոյանին ձերբակալել են ՊՆ հրահանգը չկատարելու պատճառով. ԶԼՄ

03 Հուլիս 2026 09:32

Գնդապետ Էդիկ Մալոյանին ձերբակալել են ընտրություններից առաջ Պաշտպանության նախարարության ղեկավարության քաղաքական հրահանգները չկատարելու պատճառով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով...

Минобороны Армении сообщило о смерти военнослужащего в воинской части

ՀՀ նախագահը կադրային փոփոխություններ է կատարել բանակի հրամանատարական կազմում

01 Հուլիս 2026 19:31

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կադրային փոփոխություններ է կատարել զինված ուժերի և Պաշտպանության նախարարության ղեկավար կազմում, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։...

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հատուկջոկատայինների զորավարժություն են անցկացնում

Հետազոտությունից հրաժարվող զորակոչիկներին կազատազրկեն մինչև 3 տարով

01 Հուլիս 2026 15:30

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն է տվել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որը ենթադրում...

Հայաստանում ջրհեղեղի հետևանքով երեք մարդ է մահացել

Գնել Սանոսյանի ֆուտբոլիստ որդին զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով

30 Հունիս 2026 00:48

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ որդին՝ Գոռ Սանոսյանը, զինվորական ծառայությունից ազատվել...

СМИ: найденный мертвым в воинской части контрактник проходил службу по программе «Защитник Отечества»

Երեկ մահացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ կային. ԶԼՄ

27 Հունիս 2026 20:49

Հունիսի 6-ին մահացած պայմանագրային զինծառայողի ձեռքերին վնասվածքներ կային, հայտնում է Armlur.am-ը։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան...

СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

Պայմանագրային զինծառայող է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

26 Հունիս 2026 22:43

Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն։ Ըստ ՔԿ-ի՝ քրեական...

Load More
Xosum
  • Լուրեր
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու
Իրավունք

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Read moreDetails
США и Иран договорились о двухнедельном перемирии
Աշխարհում

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Խուզեստան նահանգում կառուցվող «Դարհովին» ատոմակայանին, գրել են մերձավորարևելյան լրատվամիջոցները։...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ