ՀՀ ՊՆ-ից Armenia Today-ին հաստատել են Վարդենիսում 3 զինծառայողի մասնակցությամբ միջադեպի մասին տեղեկությունը։
Այսօր ավելի վաղ MakaryanNews-ը հայտնել էր, որ Վարդենիսում դանակահարված 3 զինծառայող է հոսպիտալացվել։
«Վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- մանրամասնել են ՊՆ-ից։
Ըստ գերատեսչության մամուլի խոսնակի՝ նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։
Ավելի ուշ ՔԿ-ից հայտնել են, որ վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է։
ՔԿ-ից հավելել են, որ ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ամբողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Թարմացվել է 20։06-ին։






































